Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ

11:45   15 ապրիլի, 2024

Ռուս երգչուհի Ժասմինն ամուսնացրել է իր 26-ամյա որդուն՝ Միխայիլ Սեմենդուեւին, որի ընտրյալը գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանն է։ Միջոցառմանը հրավիրված երեք հարյուր հյուրերի թվում նկատել են Ֆիլիպ Կիրկորովին, Վալերիային, նրա ամուսնուն՝ Իոսիֆ Պրիգոժինին, եւ այլ սիրված արտիստների, հայտնում է Муз-ТВ-ն։

Ժասմինի խոսքով՝  հարսանիքը տեղի է ունեցել լեռնային հրեաների ավանդույթներին համապատասխան։ Հարսի եւ փեսայի ծնողները պայմանավորվել են, թե ով ինչ կտա եւ որքան գումար կներդնի տոնակատարության մեջ։

IMG_3904.jpeg (123 KB)

Երգչուհին հերքել է Եվայի հղիության մասին լուրերը. «Ես, պարզապես, բարի սկեսուր եմ»,-ասել է Ժասմինը:

Վալերիային շատ է դուր եկել հարսանեկան արարողությունը։ «Մեր երեխաները հասակակիցներ են։ Իսկ հիմա իրենք իրենց ընտանիքներն են ստեղծում, սա է կյանքի ընթացքը։ Եվ դա հիանալի է»,-նշել է նա:

IMG_3907.jpeg (138 KB)

Ֆիլիպ Կիրկորովը, նույնպես, չի հիասթափեցրել եւ, նույնիսկ, իր հիթերից մեկը կատարել է նորապսակների համար։ «Ժասմինը գեղեցիկ է եւ ունի հիանալի որդի: Նույնիսկ չեմ կարողանում հավատալ, որ ներկա եմ նրա հարսանիքին։ Նա գործնականում մեծացել է իմ աչքի առաջ։ Շատ լավ, ազնիվ, տաղանդավոր տղա է։ Այլ կերպ չէր էլ կարող լինել»,- իր կարծիքն է հայտնել ռուսական բեմի փոփ արքան։

Խաչատուրյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ Աղջիկը հաջողության է հասել գեղասահքի ոլորտում։ Այժմ նա Մոսկվայում աշխատում է որպես լրագրող եւ սովորում է Օստանկինոյի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում։ Շատերը կարծում են, որ Եվան շատ նման է Ժասմինին։



© NEWS.am STYLE