Արտադրությունից հանված Rolex Daytona Le Mans ժամացույցն այժմ վաճառվում է 320,000 դոլարով

13:33   15 ապրիլի, 2024

Rolex-ը դադարեցրել է 51,400 դոլար արժողությամբ սպիտակ ոսկուց Daytona Le Mans ժամացույցների (126529LN) արտադրությունը: Այս մոդելները ներկայումս շուկայում վաճառվում են 320,000 դոլարով:

Rolex-ը կապել է նոր Daytona Le Mans-ը Փոլ Նյումանի 1963 թվականի Daytona-ի հետ, որը 2017 թվականի հոկտեմբերին վաճառվել էր 17,8 միլիոն դոլարով՝ դառնալով այդ ժամանակ ամենաթանկ ժամացույցն աշխարհում:

Rolex-ը նախկինում երբեք բացահայտորոն հարգանքի տուրք չէր մատուցել վինտաժային ժամացույցներին: Robb Report-ը 2023 թվականի Le Mans-ը համեմատել է սահմանափակ օրինակով թողարկված ժամացույցների հետ, որոնց մասին Rolex-ը, որպես այդպիսին, չի հայտարարել:

Բայց խելագար բարձր գների պատճառով  LeMans 2023-ը հայտնի է դառնում բաց շուկայում, ինչպես յուրաքանչյուր քիչ հայտնի սահմանափակ թողարկում, որը խորհրդանշում է լեգենդար ապրանքանիշի ժառանգությունը:

2017 թվականից ի վեր, երբ Փոլ Նյումենի Daytona-ն դարձավ երբեւէ վաճառված ամենաթանկարժեք ժամացույցը, այս տարօրինակ քվազի-Art Deco թվատախտակը համընդհանուր հայտնի դարձավ որպես «Նյումանի թվատախտակ»:

Սակայն այս ժամացույցների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաեւ դրանց մականունը, ըստ երեւույթին, սկիզբ են առել 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին: Ոմանք ենթադրում են, որ իտալական ամսագրի շապիկը, որում Նյումենը պատկերված էր Daytona-ով, առաջացրեց հետաքրքրություն, թեեւ սա անհնար է հաստատել:

Անկախ ճշգրիտ ծագումից՝ Rolex Reference 6263-ի հանդեպ մոլուցքը բարձրացել է 2017 թվականի աճուրդից հետո։ Հաշվի առնելով ժամացույցի գները՝ պարզ է, որ աղմուկը դեռ երկար կշարունակվի:



© NEWS.am STYLE