54-ամյա Գվեն Ստեֆանին խելքահան է արել երկրպագուներին՝ վերստեղծելով 90-ականների իր խորհրդանշական դիմահարդարումը Coachella-ում No Doubt-ի վերամիավորման ժամանակ:
Երգչուհին, որին բեմում միացել էր Օլիվիա Ռոդրիգոն, իր դեմքը զարդարել էր կպչուն քարերով` ընդօրինակելով խմբի ծաղկման շրջանի դիմահարդարումը:
Նա նաեւ վերադարձրել էր 90-ականների շունչը՝ կատարելով այնպիսի հիթեր, ինչպիսիք են «It's My Life»-ը եւ «Hella Good»-ը:
Իր դիմահարդարման համար Ստեֆանին հոնքերի վերեւում եւ աչքերի շուրջ օգտագործել էր շողշողացող քարիկներ: Կոպերը, նույնպես, ծածկված էին փայլուն ստվերաներկերով եւ վառ կապույտ մատիտով:
Գվենը նաեւ շուրթերի դասական վառ կարմիր երանգն էր ընտրել՝ գույն, որը նա տարիներ շարունակ դարձրել է իր այցեքարտը: Սանրվածքի դեպքում, նույնպես, նա հայացք էր գցել դեպի անցյալ:
Ստեֆանին ամբողջությամբ վերստեղծել էր 90-ականների պանկ ոճը։ Նա կրում էր գունավոր վանդակավոր բոլերո՝ համադրված վանդակավոր վերնաշապիկի հետ: Նա կերպարը լրացրել էր լայն տաբատով եւ փայլուն սեւ երկարաճիտ կոշիկներով: