Forbes. Սեքսը՝ գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի դարում

22:36   15 ապրիլի, 2024

Սեքսը եւ տեխնոլոգիաները վաղուց փոխկապակցված են. միլիոնավոր մարդիկ օգտագործում են ծանոթությունների հավելվածներ՝ զուգընկերներ գտնելու համար, իսկ ամենավաղ առեւտրային առցանց գործողությունները կապված են պոռնոգրաֆիայի հետ:

Հետեւաբար, զարմանալի չէ, որ գեներատիվ արհեստական ​​ինտելեկտը (տեխնոլոգիան, որը թույլ է տալիս համակարգիչներին ստեղծել իրատեսական բովանդակություն բազմաթիվ ձեւերով) արդեն նոր հնարավորություններ է բացում թվային սեքսի եւ մտերմության ուսումնասիրության համար:

Չաթ-բոտերից եւ պատկերների գեներատորներից մինչև արհեստական ​​ինտելեկտով աշխատող սեքս-խաղալիքները եւ, նույնիսկ, իրատեսական ֆունկցիոնալ ռոբոտները արագ իրականություն են դարձնում մտերմությունն ու ֆանտազիան ուսումնասիրելու նոր հնարավորությունները, գրում է Forbes-ը:

Իհարկե, սա մի քանի կարեւոր էթիկական հարցեր է բարձրացնում: Ինչպե՞ս կարող է հնարավորությունների այս պայթյունը փոխել մեր ընկալումն ու վերաբերմունքը սեքսի նման հիմնարար փորձառության վերաբերյալ: Ո՞րն է համաձայնության դերը, երբ մենք ներգրավում ենք խելացի մեքենաներին մեր ինտիմ կյանք: Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տեխնոլոգիայի միջոցով սեռական հարաբերությունների զարգացումը մեր հուզական եւ հոգեբանական բարեկեցության վրա:

Արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ ստեղծված մտերմություն եւ հարաբերություններ

Վիրտուալ ինֆլուենսեները լայնորեն օգտագործվում են ապրանքանիշերի կողմից ապրանքներ գովազդելու եւ վաճառելու համար, սակայն այսօր նրանք նաեւ պարբերաբար վաճառում են սեքս: OnlyFans-ի մրցակից Fanvue-ն հյուրընկալում է վիրտուալ մոդելների, ովքեր իրենց գովազդում են Instagram-ում՝ առաջարկելով մեծահասակների համար նախատեսված բովանդակություն եւ երկրպագուների հետ շփում:

Sika Moon-ն այդպիսի մոդելներից մեկն է, որն ունի ավելի քան 300,000 հետեւորդ: Այլ կայքեր, ինչպիսիք են Candy.ai-ն, DreamGF-ն եւ VirtualGF-ը, օգտատերերին թույլ են տալիս ստեղծել իրենց վիրտուալ ընկերուհիներին, որոնք այնուհետեւ բացահայտ երկխոսության մեջ կմտնեն նրանց հետ եւ նույնիսկ կուղարկեն իրենց բացահայտ լուսանկարները:

Այս կայքերը նաեւ իրական կենդանի մոդելներին առաջարկում են իրենց AI տարբերակները ստեղծելու հնարավորություն, որոնք իրենց համար կզբաղվեն երկրպագուների հետ շփվելու ժամանակատար աշխատանքով:

Թեեւ վիրտուալ գործընկերները կարող են երջանիկ լինել թվային աշխարհում, ոմանք արդեն անում են հնարավորը նրանց ֆիզիկական աշխարհ բերելու համար: Սեքս-ռոբոտները վաղուց են մշակվում, եւ թեև դրանք դեռ շուկա չեն հասել, Harmony-ի նման մոդելներն արդեն մոտ են: Թեեւ այս ռոբոտների մշակումն ի սկզբանե կենտրոնացած էր մարդկանց «տեսքը եւ զգացումը» կրկնելու վրա, գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի հայտնվելը նշանակում է, որ նրանք այժմ կունենան իրենց անհատականությունը:

Հետաքրքիր է, որ դոկտոր Քեյթ Դեւլինը՝ «Գիտություն, սեքս եւ ռոբոտներ»գրքի հեղինակը, ասում է, որ իր հետազոտությունը ցույց է տալիս, որ պոտենցիալ գնորդները նույնքան հետաքրքրված են այս ռոբոտների առաջարկած ընկերակցությամբ, որքան սեռական հնարավորություններով:

Ծանոթությունների հավելվածների օգտատերերի համար, ովքեր հոգնել են ուրվականներից, Flure-ը լուծում է գտել: Նրանց արհեստական ​​ինտելեկտը՝ Աննան, «միշտ միացված է» եւ խոստանում է յուրաքանչյուր օգտատիրոջ ուշադրություն հատկացնել: Սա թույլ է տալիս օգտվողներին նրա հետ կիսվել անսահմանափակ թվով հաղորդագրություններով եւ պատկերներով, որոնք անհատականացվում են՝ ըստ իրենց նախասիրությունների:

Գեներատիվ արհեստական բանակությունը նաեւ կիրառություն է գտել սեքս-խաղալիքների մեջ: Արտադրող Lovense-ը ստեղծել է ChatGPT Pleasure Companion-ը, որն ունակ է էրոտիկ պատմություններ պատմել՝ կախված օգտատերերի նախասիրություններից:

Նույնիսկ նշվում է, որ գնալով ավելի շատ մարդիկ են իրենց նույնականացվում՝ որպես «դիգիսեքսուալներ»։ Սա նշանակում է, որ նրանց սեքսուալությունը հիմնականում պայմանավորված է տեխնոլոգիաների կիրառմամբ՝ լինի դա առցանց պոռնոգրաֆիա, թե կիբերսեքս:

AI-ն եւ մտերմության ապագան

AI-ի ազդեցությունը սեքսուալության եւ մտերմության վրա, հավանաբար, կունենա հեռուն գնացող հետեւանքներ:

Եթե խոսենք ոչ միայն զվարճալի սեքսի մասին, արհեստական բանականությունը կարող է բացել թերապիայի եւ սեռական դաստիարակության նոր ձեւեր: Սա կարող է օգնել մարդկանց ավելին իմանալ իրենց մասին եւ, գուցե, նույնիսկ բուժել բացասական փորձառությունների պատճառած վնասը:

Այնուամենայնիվ, հիպեր-իրական փորձառությունները, որոնք շուտով կարող են հասանելի դառնալ, հատկապես, երբ մենք համատեղում ենք այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են գեներատիվ արհեստական ​​ինտելեկտը, ռոբոտաշինությունը եւ վիրտուալ իրականությունը, ստեղծում են էթիկական նորմերի անհրաժեշտություն, որոնք կապահովեն, որ դրանք կատարվեն պատասխանատու կերպով:

Մի բան հաստատ է՝ սեքսը վաճառում է, ինչը նշանակում է, որ ընկերությունները միշտ ուրախ կլինեն տրամադրել ապրանքներ եւ ծառայություններ, որոնք լրացնում են այս տեղը:

Սա նշանակում է, որ մենք պետք է դասեր քաղենք անցյալի փորձից, ինչպիսին է հասարակության վրա առցանց պոռնոգրաֆիայի հասանելիության ազդեցությունը:



© NEWS.am STYLE