Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը Instagram-ում նոր հրապարակում է արել՝ ցուցադրելով իր գեղեցիկ արեւայրուքն ու սլացիկ կազմվածքը։ Կադրերում սեւահեր գեղեցկուհին իր արեւայրուքն ընդգծել է սպիտակ հանդերձանքով։
Լուսանկարներում երգչուհին սպիտակ ժանյակավոր տոպով է, որը համադրել է երկար ուղիղ շրջազգեստի հետ։ Աքսեսուարներից նա նախընտրել է ոսկեգույն ապարանջաններ, մարգարտյա ականջօղեր ու մատանիներ։ Զգեստի բացվածքը ցուցադրել է նաեւ Իջինի դաջվածքը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ինչպե՞ս կնկարագրեք այս կերպարս մեկ բառով»,-հետեւորդներից հետաքրքրվել է երգչուհին։
«Աննկարագրելի, գեղեցիկ, գրավիչ»՝ սրանք լուսանկարների տակ արված հաճոյախոսություններից միայն մի քանիսն են։