Միլանում կանցկացվի Յոհջի Յամամոտոյի` «Նամակ ապագային»խորագրով ցուցահանդեսը

15:17   16 ապրիլի, 2024

Միլանում կանցկացվի Յոհջի Յամամոտոյի՝ «Նամակ ապագային» ցուցահանդեսը։ Այս միջոցառման շրջանակում Իտալիայում կներկայացվի Յամամոտոյի աշխատանքների առաջին խոշոր ցուցադրությունը, որը նրա խորհրդանշական ստեղծագործությունների ընտրանին է՝ այն աշխատանքների, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նորաձեւության արդյունաբերության վրա, հայտնում է Hypebeast-ը:

Յամամոտոյի ցուցահանդեսը կհամակարգի Հռոմի Սապիենցա համալսարանի պրոֆեսոր Ալեսիո դե Նավասկեսը:

Ցուցահանդեսը կներառի Յամամոտոյի դասական ցուցադրություններից որոշ նմուշներ, ինչպես նաեւ՝ նրա վերջին եւ գալիք հավաքածուներից միքսեր՝ ընդգծելով նրա շարունակական ազդեցությունը ժամանակակից նորաձեւության գեղագիտության վրա:  «Կորսո Կոմո» պատկերասրահի արդյունաբերական, բայց եթերային տարածությունը նախատեսված է լրացնելու Յամամոտոյի դիզայնի փիլիսոփայությունը, որը կենտրոնանում է մարմնի եւ տարածության դինամիկ փոխազդեցության վրա:

Պատկերասրահի այցելուները կհայտնվեն այնպիսի միջավայրում, որը կարտացոլի Յոհջի Յամամոտոյի գեղարվեստական ​​տեսլականի էությունը, որտեղ յուրաքանչյուր կտոր երկխոսություն է հաղորդում ժամանակի, ձեւի եւ գեղագիտական ​​էվոլյուցիայի մասին:



© NEWS.am STYLE