Սալվադոր Դալին արհեստական ​​ինտելեկտի միջոցով «շփվում է» այցելուների հետ

21:37   16 ապրիլի, 2024

«Ո՞րն է արվեստի լավագույն գործը, որը երբեւէ ստեղծել եք»: «Ո՞րն է ձեր կենդանակերպի նշանը»․․․ Սալվադոր Դալիի թանգարանի այցելուները հայտնի իսպանացի սյուրռեալիստին ամենատարբեր հարցերն են տալիս, իսկ նա «պատասխանում է» արհեստական ​​ինտելեկտի միջոցով, որը ստեղծված է էսսեների եւ արխիվային հարցազրույցների տվյալների հիման վրա, որոնք արտացոլում են նրա գաղափարները, երեւակայությունն ու հումորը, գրում է Forbes-ը:

Այցելուները Դալիի հետ «շփվում են» նրա ամենահայտնի սյուրռեալիստական ​​կոմպոզիցիաներից մեկի՝ «օմարի տեսքով հեռախոսի» միջոցով։ Այն զվարճալի կերպով համատեղում է կապի միջոցը եւ պլաստիկե խեցգետնակերպին՝ ստեղծելով տարօրինակ նոր իրականություն, ինչպես դա հաճախ էր անում Դալին: Կրկնօրինակը գտնվում է Ֆլորիդայի թանգարանում՝ իրական ստեղծագործությունից ընդամենը մի քանի ոտնաչափ հեռավորության վրա, որը 1930-ականներին ստեղծված նմանօրինակ 10 հեռախոսներից մեկն է:

дал1.jpg (32 KB)

«Հարցրեք Դալիին» սարքը չի հասնում իրական ստեղծագործության չափսերին: Այստեղ շեշտը դրված է Դալիի ձայնի վրա, որը գալիս է օմարի տեսքով հեռախոսի միջոցով: Մատչելիության համար նրա պատասխանները հայտնվում են մոնիտորի վրա՝ որպես ենթագրեր։



© NEWS.am STYLE