Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը

11:28   17 ապրիլի, 2024

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Լոս Անջելեսում նշել են Ռոբերտ Քարդաշյանի անվան առողջության կենտրոնի հինգերորդ տարեդարձը: Միոցառումը կազմակերվել է կերակրափողի քաղցկեղի դեմ պայքարի ամսվա ընթացքում։

Միջոցառման հաջորդ օրը քույրերն իրենց ինստագրամյան «սթորիներ»-ում հրապարակել են նկարներ եւ տեսանյութեր՝ իրենց հանգուցյալ հոր հիշատակին, որը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկանում:

IMG_4020.jpeg (86 KB)

39-ամյա Քլոեն կիսվել է միջոցառման պաստառի լուսանկարով եւ գրել՝ «Հայրս ժպտում է»:

Քլոեն նաեւ տեսանյութ է հրապարակել, որով Քիմի կիսվել է ելույթով, որը հաջորդել է իրենց «սիրելի ընկերոջ» եւ UCLA-ի պրոֆեսոր դոկտոր Էրիկ Իսրայելյանի ելույթին:

«Ես դիմում եմ նրան առաջնորդության եւ խորհուրդների համար, ինչպես դուք բոլորդ»,-ասել է Քիմը Իսրայելյանի մասին:

Իր ելույթի ժամանակ Քիմը պատմել է, թե ինչպես է Էրիկն օգնել իրենց ընտանիքին հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մահից հետո։ «Երբ հայրս մահացավ, նա առաջին մարդկանցից էր, ում դիմեցինք՝ պարզելու, թե ինչպես կարող ենք հարգել նրա հիշատակը»,-ասել է նա:



© NEWS.am STYLE