Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում

13:19   17 ապրիլի, 2024

Դերասանուհի Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում հայտնվել է 1920-ականների գանգստերի դերում։ 36-ամյա դերասանուհուն նկատել են Հռոմում՝ «Հեշտ ծառայություն 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

IMG_4023.jpeg (115 KB)

Կադում Բլեյք Լայվլին՝ վերին դասի տիկին Էմիլի Նելսոնի կերպարով, իջնում է անձնական ինքնաթիռից: Բլեյքը ցուցադրել է Ալ Կապոնեի ոճով կերպար՝ կրելով սեւ գծավոր տաբատ, սպիտակ կախոցներ եւ թեւքերը ծալած սեւ վերնաշապիկ: Հաջորդ տեսարաններում նա իր վերնաշապիկին փակցրել էր վառ կարմիր վարդ եւ տեսքը լրացրել մոխրագույն գլխարկով:

IMG_4024.jpeg (111 KB)

Ֆիլմի առաջին մասը թողարկվել էր 2018 թվականին: Այն հիմնված է Դարսի Բելի համանուն գրքի վրա եւ պատմում է անսովոր միայնակ մոր՝ վլոգեր Ստեֆանիի մասին:

IMG_4025.jpeg (122 KB)

Նա սկսում է զգալ, որ ինչ-որ բան պակասում է իր կյանքում, բայց հետո ընկերանում է մեկ այլ մոր՝ Էմիլիի հետ՝ մի շքեղ կնոջ, ով ապրում է ժամանակակից առանձնատանը, ունի անհավատալի աշխատանք եւ ոճի յուրօրինակ զգացում: Բայց հետո Էմիլին անհետանում է, եւ Ստեֆանին սկսում է փորփրել նրա անցյալը, որը շատ կասկածելի է թվում։



© NEWS.am STYLE