Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը

14:13   17 ապրիլի, 2024

Ջոնի Դեփը մտածում է ձեռք բերել Իտալիայի գյուղական հատվածում գտնվոց միջնադարյան ամրոցը՝ հույս ունենալով գնել այն 4 միլիոն դոլարով, գրում է New York Post-ը։

Մոնտալտո Դորայի ամրոցը Դեփին ցուցադրել է դերասան Ռիկարդո Սկամարսիոն, ով դերասանի առաջիկա ֆիլմում մարմնավորում է նկարիչ Ամեդեո Մոդիլիանիին։

22,000 քառակուսի ոտնաչափ տարածք ունեցող 15-րդ դարի ամրոցը, որն ունի 11 ննջասենյակ եւ մատուռ, վերջերս է վաճառքի հանվել վերականգնման երկարատեւ գործընթացից հետո:

Սակայն Մոնտալտո Դորայի քաղաքապետը մտահոգություն է հայտնել Դեփի կողմից այն գնելու վերաբերյալ: «Մոնտալտո Դորայի ամրոցի նման պատմական հուշարձանը գնող հայտնի անձը մեծ ուշադրություն կգրավի այդ տարածքի վրա, բայց մենք վստահ չենք, որ դա կլինի ճիշտ «տնտեսական սիներգիա» համայնքի համար»,-Post թերթին ասել է Ռենցո Գալետոն: 



© NEWS.am STYLE