Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում

21:13   17 ապրիլի, 2024

Ամերիկացի հայտնի ռեստորատոր Քիթ ՄաքՆելլին, որը հայտնի է հայտնիների վրա իր կատաղի հարձակումներով, այս անգամ որպես թիրախ է վերցրել աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի հարսնացուին՝ Լորեն Սանչեսին։

«Կա՞ էլի մեկը, ով Ջեֆ Բեզոսի նոր կնոջը՝ Լորեն Սանչեսին, ԲԱՑԱՐՁԱԿ ՏՀԱՃ է համարում»,-Instagram-ում գրել է ՄաքՆելլին։ (Սանչեսը եւ Բեզոսը հայտարարել են իրենց նշանադրության մասին, դեռ ամուսնացած չեն:) «Ինչ տգեղ, ինքնագոհ զույգ են նրանք»,-շարունակել է նա,-«Արդյո՞ք հենց այսպիսին է մարդկանց դարձնում 1000 միլիարդ դոլարը»:

Դերասանուհի եւ մոդել Քրիսի Թեյգենը, ով ինքն էլ շատ առցանց չարաշահումների թիրախ է դարձել, մեկնաբանել է ՄաքՆելլիի գրառումը:

«Իրականում նա աներեւակայելի դինամիկ է, բանիմաց եւ բարի, եւ բոլորը, ովքեր ճանաչում են նրան, նույնը կասեն»,-գրել է Թեյգենը:

Կատակերգու Ջերի Սայնֆելդի կինը՝ Ջեսիկա Սայնֆելդը, նույնպես պաշտպանել է Լորենին։ «Այս գրառումը ձեր խեղաթյուրված, պաթետիկ եւ զզվելի մտքի արտացոլումն է»,-մեկնաբանել է նա:



© NEWS.am STYLE