Coachella ​​փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ

12:31   18 ապրիլի, 2024

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական ​​փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։

Սանչեսը կրում էր փայլուն զգեստ, որը համադրել էր ջինսե բաճկոնի եւ սեւ երկարաճիտ կոշիկների հետ։

IMG_4050.jpeg (159 KB)

Բեզոսն ավելի համեստ տեսք ուներ արեւային ակնոցով եւ կաշվե սեւ բաճկոնով: 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:

IMG_4051.jpeg (91 KB)

Ավելի ուշ Սանչեսը Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է փորձում դիսկո ոճի իր փայլուն զգեստը:

Փառատոնին մասնակցել են բազմաթիվ այլ հայտնիներ, այդ թվում՝ Քենդալ Ջենները, Բիլի Այլիշը, Ջասթին եւ Հեյլի Բիբերները։ Այս տարվա փառատոնը գլխավորում էին Լանա Դել Ռեյը, Tyler, the Creator-ը, Doja Cat-ը եւ Գվեն Ստեֆանիի No Doubt խումբը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բեզոսն ու Սանչեսը մասնակցում են փառատոնին։ Զույգին տեսել են նաեւ անցյալ տարվա միջոցառմանը:



© NEWS.am STYLE