Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ

13:55   18 ապրիլի, 2024

Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել` Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։

Աղբյուրները Variety-ին հայտնել են, որ ռեժիսորը ծրագրում է միաժամանակ նկարահանել եւ «Հիսուս» ֆիլմը, եւ Սինատրայի կենսագրականը․ առաջինի արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին՝ Իսրայելում, Իտալիայում եւ Եգիպտոսում:

Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:

Variety-ն նշում է, որ Սինատրայի դուստրը՝ Թինան, որը վերահսկում է հանգուցյալ արտիստի ունեցվածքը դեռ «իր օրհնությունը չի տվել ֆիլմին»։



© NEWS.am STYLE