Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին

10:18   19 ապրիլի, 2024

Քանյե Ուեսթին մեղադրել են, քանի որ նա բռնունցքով հարվածել է մի տղամարդու դեմքին, երբ վերջինը սեռական ոտնձգություն է կատարել իր կնոջ՝ Բիանկա Սենսորիի նկատմամբ, հայտնում է Daily Mail-ը։

46-ամյա Քանյեն, ենթադրաբար, բռունցքով հարվածել է տղամարդուն, ով, ըստ Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքի, «հրել է կամ բռնել է» իր կնոջը: Սակայն ռեփերի թիմը DailyMail.com-ին ասել է, որ Բիանկային նա ոչ միայն հրել է: Նրանք պնդում են, որ տղամարդը սեռական ոտնձգության է ենթարկել նրան․ ձեռքը դրել է նրա զգեստի տակ, բռնել է գոտկատեղից եւ համբուրել: Ի պատասխան՝ Քանյեն հարվածել է անծանոթին։

Տղամարդը վնասվածքների համար բժշկական օգնություն չի պահանջել, սակայն հաղորդում է տվել «ծեծի» մասին։

Քանյեի ներկայացուցիչները DailyMail.com-ին ասել են, որ «բռնել» բառը բավարար չէ տեղի ունեցածը նկարագրելու համար: Բիանկան ենթարկվել է ֆիզիկական բռնության։

«Հարձակվողը ձեռքերը դրել է նրա զգեստի տակ, շոյել է նրա մարմինը, բռնել նրա գոտկատեղից, պտտել, իսկ հետո համբուրել: Նա ենթարկվել է սեռական ոտնձգության»:

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-04-17T201005.667.jpg (114 KB)

Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ Բիանկայի եւ Քանյեի՝ «Դիսնեյլենդ»-ում զբոսնելուց մի քանի ժամ անց:

Բիանկան բավական զուսպ հանդերձանք էր ընտրել, սակայն հրաժարվել էր կոշիկներից։



© NEWS.am STYLE