Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը

11:21   19 ապրիլի, 2024

Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։

50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-04-18T202039.647.jpg (131 KB)

Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։

«Ամուսինս ինձ ոգեշնչում է։ Արդյո՞ք մենք նման ենք Netflix-ի վավերագրական ֆիլմի զույգին: Այո՛։ Մենք սիրում ենք զվարճանալ, շփվել, պարել, խմել եւ ծիծաղել միմյանց վրա: Սա այն է, ինչ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար: Ես շատ եմ հավատում ծիծաղին, ընտանիքին եւ ընկերությանը: Ես հասկանում եմ, որ մենք օրինակ ենք դարձել։ Մարդիկ սիրում են տեսնել հարաբերություններ, որոնք հարատեւ են լինում»,-ասել է նա:

1-ezgif.com-avif-to-jpg-converter (93).jpg (138 KB)

Netflix-ի վավերագրական ֆիլմում, թերեւս, ամենահիշարժան դրվագը այն դեպքն էր, որտեղ Վիկտորյան ասում է, որ ինքը «աշխատանքային դասից է», իսկ Դեւիդը ընդհատում է նրան եւ հիշեցնում, որ հայրը նրան դպրոց է տարել Ռոլս Ռոյսով: Դա առաջացրել է հեռուստադիտողների բուռն արձագանքն ու բազմաթիվ մեմերի առիթ դարձել:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (65).jpg (106 KB)

Բայց ELLE-ի հետ զրույցում նա պնդել է, որ ինքը «բամբակի մեջ չի ծնվել»: «Մենք երկուսս էլ նույն արժեքներն ենք կիսում: Մենք նույն ծագումն ունենք։ Մեր ընտանիքները քրտնաջան աշխատել են մեզ մեծացնելու համար։ Հայրս փող է աշխատել, հետո սնանկացել։ Ո՛չ ես, ո՛չ Դեւիդը բամբակի մեջ չենք ծնվել։ Մեզ մոտ ամեն ինչ հավասար է՝ սկսած տան գործերից, վերջացրած երեխաների խնամքով»,-նշել է նա։



© NEWS.am STYLE