Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»

14:42   19 ապրիլի, 2024

Հարսանեկան նվերները կարող են լինել տարօրինակ, ավելորդ, զվարճալի։ Բայց դրանց հազվադեպ կարելի է անվանել զզվելի կամ նոխկալի: Սակայն հենց այդպիսի  նվեր են ստացել ամերիկացի նորապսակները, ովքեր ցնցված են փեսայի լավագույն ընկերներից մեկի «անակնկալից»։

Նորապսակ կինը իր մտահոգությունների մասին կիսվել է Facebook-ում՝ հարսանյաց պլանավորման հայտնի խմբում: Պատմությունը գրավել է New-York Post-ի ուշադրությունը:

«Կցանկանայի, որ դա կատակ լիներ: Սա ամենատհաճ հարսանեկան «նվերն» է, որը ես երբեւէ կարող էի պատկերացնել, եւ այն իմ խոհանոցի սեղանին է»,-ասել է հարսնացուն՝ պարզաբանելով, որ փեսացուի ընկերներից մեկն իրենց թղթերի համար նախատեսված կշռաքար է նվիրել՝ պատրաստված… ոտքի կտրած եղունգներից:

«Նա ինձ մոտ միշտ տհաճ տպավորություն էր թղնում»,-գրել է կինը,- «Ես հենց նոր բացեցի նրա նվերը եւ, բառիս բուն իմաստով, տեղս չեմ գտնում»:

Նվիրողը փաթեթում գրություն է թողել՝ բացատրելով, թե որքան «քրտնաջան» է աշխատել այն ստեղծելու համար:

«Իմ սիրելի զույգին… Քո ամուսինը քոլեջում այնքան անշնորհք տղա էր: Նա միշտ կտրված եղունգներ էր թողնում հանրակացարանում: Գուշակիր, թե ով է հավաքել դրանք ութ տարի՝ գրեթե այն պահից, երբ դուք հանդիպում եք: Ես ավելացրել եմ նաեւ իմ  եղունգներից մի քանիսը եւ ձեւավորել դրանք: Կոշտությունը պայմանավորված է նրանով, որ ես հատուկ սոսինձ եմ ավելացրել։

Հիմա քո ամուսինը չի կարողանա մոռանալ իր քոլեջի օրերը, եւ դու միակ հարսնացուն կլինես ԱՄՆ-ում, ով եղունգներից պատրաստված թղթի կշռաքար ունի»,- գրել է նա։

Կտրված եղունգներն անհանգստացրել են հարսնացուին, եւ նա հարսանեկան խմբի անդամներին խնդրել է  «մխիթարել» իրեն։

Այդ ընթացքում Facebook-ի խմբից ինչ-որ մեկը լուրը տարածել է Reddit-ում։ Շատերը նշել են, որ կցանկանային ստիպված չլինել կարդալ այդ «զզվելի պատմությունը»:



© NEWS.am STYLE