Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»

13:14   19 ապրիլի, 2024

Մոնիկա Բելուչին հայտնվել է Elle Spain-ի մայիսյան համարի շապիկին՝  ստիպելով սրտերին արագ բաբախել:

Հրապարակման հետ զրույցում 59-ամյա Մոնիկան վստահեցրել է, որ «համակերպվել է ծերության հետ»։ «Ես նույնն եմ, ինչ բոլորը. ես ինքս ինձ ասում եմ, որ ինձնից ուժեղ մեկին դեմ գնալն անօգուտ է: Կենսաբանական տարիքը ունի հետեւանքներ՝ մենք այլեւս չենք վայելում երիտասարդության առավելությունները։ Տեղի է ունենում ֆիզիկական, բնական փոխակերպում, եւ գալիս է մի պահ, երբ դուք պետք է ընդունեք դա: Կարեւոր է շարունակել լավ զգալ եւ անել այն, ինչ ձեզ դուր է գալիս, եւ ոգեշնչում է»:

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-04-18T210029.548.jpg (122 KB)

Չնայած Մոնիկան հայտնի է իր անհավանական գեղեցկությամբ, նա պնդում է, որ իր հաջողությունը միայն արտաքինով պայմանավորված չէ: «Ես 59 տարեկան եմ եւ դեռ աշխատում եմ, ուստի չեմ կարծում, որ խոսքը միայն գեղեցկության մասին է: Նախնական հետաքրքրասիրությունը կթուլանա, եթե դրա հետեւում այլ բան չլինի»։

1-ezgif.com-avif-to-jpg-converter (94).jpg (53 KB)

Նա խոստովանել է, որ նախընտրում է գինի, մակարոնեղեն եւ երբեմն-երբեմն պիլատեսով է զբաղվում՝ հոգնեցուցիչ մարզումների եւ սահմանափակող դիետաների փոխարեն: «Ես տարված չեմ իմ արտաքինով: Ես միշտ ունեցել եմ փարթամ կազմվածք, երբեք նիհար չեմ եղել, այդպիսին է իմ բնույթը: Եվ ես ուզում եմ հանգիստ ծերանալ: Երբ դու 50 կամ 60 տարեկան ես, դու չունես նույն կարիքները, որոնք 20 տարեկանում ունեիր»:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (66).jpg (80 KB)

Նա անդրադարձել է նաեւ կինոարդյունաբերության՝ որոշակի տարիքից հետո կանանց անտեսելու ավանդական միտումին:

3-ezgif.com-avif-to-jpg-converter (52).jpg (142 KB)

«Այսօր մենք ազատություն ունենք արտահայտելու մեր կանացիությունը այնպես, ինչպես ցանկանում ենք: Ժամանակի հետ փոխվում ես, զարգանում։ Աղջնակից դու վերածվում ես երիտասարդ կնոջ, մոր, հետո ավելի հասուն կին դառնում... Ինչ վերաբերում է կինոյին՝ 50 տարեկանում նկարահանվել եմ Էմիր Կուստուրիցայի եւ Սեմ Մենդեսի ֆիլմերում։ Այս ռեժիսորներն ինձ տվեցին դինամիկ դերեր եւ հնարավորություն՝ անցնելու 50-ի կամուրջը, ինչը դերասանուհու համար հեշտ չէ»։

4-ezgif.com-avif-to-jpg-converter (30).jpg (115 KB)



© NEWS.am STYLE