Հմայիչ Պենելոպա Քրուսը՝ Loewe-ի նոր գովազդային արշավում

12:32   9 հունվարի, 2014

Հանրահայտ դերասանուհի Պենելոպա Քրուսը մասնակցել է Loewe ապրանքանիշի նոր ֆոտոսեսիային: 39-ամյա իսպանուհին արդեն երկար ժամանակ արդյունավետ համագործակցություն է ծավալուն ճանաչված ապրանքանիշի հետ:

Ֆոտոսեսիան անցկացրել են Մերտ Ալեսն ու Մարկուս Պիգոտը: Լուսանկարներում աստղը կեցվածք է ընդունում Loewe-ի երեք պայուսակով՝ Aia, Pillow եւ Amazona:

Ավելի վաղ Պենելոպան մասնակցել էր The Edit ամսագրի ֆոտոսեսիային: Քրուսը պատմել էր նաեւ իր աշխատանքի, հագուստի ապրանքանիշի, սիրելի դիզայներների եւ ներքնազգեստի մասին:

Իր ոճի մասին. «Իմ կերպարն առաջին հերթին հիմնվում է հարմարավետության վրա. ջինս, շապիկներ: Սակայն աշխատանքիս պատճառով երբեմն ստիպված եմ լինում բոլորովին այլ տեսք ունենալ»:

Ապագայի ծրագրերի մասին. «Ես շատ բան եմ կարողանում: Օրինակ՝ կարող եմ վարսահարդարություն անել: Մայրիկիցս եմ սովորել: Գուցե ինչ-որ ժամանակ որոշեմ իմ սեփական գեղեցկության սրահը բացել»:



© NEWS.am STYLE