Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից

13:36   20 ապրիլի, 2024

Քիմ Քարդաշյանը մտադիր չէ արձագանքել Թեյլոր Սվիֆթի ստորացուցիչ դիս թրեքերին՝ վերջինի երկրպագուների բանակի հանդեպ «վախից» ելնելով, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրին։

43-ամյա ռեալիթի աստղը Instagram-ում կիսվել է նոր գրառումներով , մինչ 34-ամյա երգչուհին հրապարակել է իր մասին երկու երգ՝ «Thank you aIMee» եւ «Cassandra»:

Գրառումներից մեկում Քիմը լուսանկար է հրապարակել, որտեղ նա ռեստորանում խմիչք է վայելում իր վեց ընկերների հետ:

Աղբյուրը DailyMail.com-ին հայտնել է, որ աստղը չի պատրաստվում պատասխանել Սվիֆթի պոռթկումին՝ «վախենալով» վերջինի երկրպագուներից, որոնք արդեն թրոլում են Քիմին Instagram-ում:

Չնայած դրամային՝ Քարդաշյանը խմբակային լուսանկար է հրապարակել, որտեղ զվարճանում է իր մանկության ընկերների՝ Զոի Էմիլի Ուինքլերի, Էլիսոն Սթաթերի, Սառա Մեյեր Մայքլսոնի, Սիմոն Հարուշի եւ Էշ Կասանի հետ։

IMG_4063.jpeg (113 KB)

Քիմը նաեւ կիսվել է «American Horror Story: Delicate 2» ֆիլմի պրոմոյով:

Նա գրել է, որ շոուի եզրափակիչը, որտեղ կատարել է իր դեբյուտը, «մոտ է»։ Դրա պրեմիերան FX-ում տեղի կունենա ապրիլի 24-ին եւ հաջորդ օրն արդեն հասանելի կլինի Hulu-ով։

Թեյլորը նվաստացրել է Քիմին, եւ նա գիտի, որ վերջինը ոչինչ չի կարող անել իր դեմ»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ ռեալիթի աստղը մտադիր է լռել՝ վախենալով երգչուհու երկրպագուներից։ «Քիմն, ի վերջո, ստացավ այն, ինչից վախենում էր, եւ այժմ նա «հենված է պատին», քանի որ գիտի, որ Թեյլորի երկրպագուների բանակը կկործանի իրեն, եթե ինքը որեւէ բան ասի»,-հավելել է ինսայդերը,-«Նա կլռի այն հույսով, որ ամեն ինչ կվերանա», - շարունակել է նա:

«Բայց նրա ընկերները գիտեն, որ ամեն ինչ նոր է սկսվում։ Երկրպագուներն արդեն սպամում են նրա Instagram-ի գրառումները՝ «շնորհակալություն aIMee» բառերով։ Թեյլորը գրել է բազմաթիվ դիս-թրեքեր, բայց նա երբեք որեւէ մեկի անունը չի նշել։ Այլ մեկնաբանություն լինել չի կարող: Սա գրված է ու հավերժ կմնա»:

Աղբյուրը նաեւ նշել է, որ Քարդաշյանը «ընդունում է», որ ցավ է պատճառել Թեյլորին՝ հավելելով, որ վերջին տարիներին նա «շատ ջանք է գործադրել փոխհատուցելու համար»։ Այնուամենայնիվ, «նա երբեք չի արել այն, ինչ իրականում պետք է աներ՝ պարզապես ներողություն խնդրեր նրանից»։



© NEWS.am STYLE