Bodega-ն եւ Heineken-ը՝ HMD-ի հետ համատեղ, «Ձանձրալի հեռախոս» են ներկայացրել

19:20   20 ապրիլի, 2024

Bodega-ն եւ Heineken-ը՝ Human Mobile Devices (HMD) ընկերության հետ համատեղ, ներկայացրել են Boring Phone-ը («Ձանձրալի հեռախոս»): Այն չի առաջարկում մուտք դեպի ինտերնետ, սոցիալական լրատվամիջոցներ կամ ընդհանրապես որեւէ հավելված, գրում է Hypebeast-ը։

«Ձանձրալի հեռախոսը», որը նախագծված է, հատկապես գիշերային ժամերին անջատելը հեշտացնելու համար, նախատեսված է բացառապես զանգեր եւ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու ու ստանալու նպատակով:

Հեռախոսի հոլոգրաֆիկ դիզայնը համատեղում է ֆուտուրիստական ​​եւ ռետրո դիզայնի տարրերը:

Այն ոչ միայն տեխնոլոգիապես ի վիճակի չէ գործարկել որեւէ արտաքին հավելված, այլեւ ունի մեկ շաբաթ «սպասման ռեժիմ» եւ մինչեւ 20 ժամ խոսելու ժամանակ:



© NEWS.am STYLE