Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին

12:31   20 ապրիլի, 2024

Հայ ռեժիսոր Իննա Սահակյանն այս տարի կմիանա Ֆրանսիայի Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի ժյուրիին, հայտնում է Armenian Film Society-ին։

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2022 թվականի կինոփառատոնում. այն աշխարհի խոշորագույն անիմացիոն փառատոններից մեկն է։ Սահակյանը  «Contrechamp Feature Films» գեղարվեստական ​​մրցույթի ժյուրիի կազմում է, որը ստեղծվել է 2018 թ-ին:

Իննա Սահակյանը վավերագրական ռեժիսոր եւ պրոդյուսեր է, ում ֆիլմերն արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Asia Pacific Screen Awards 2022-ի՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար:

Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնը տեղի կունենա հունիսի 9-ից 15-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում։



© NEWS.am STYLE