Բլոգեր Իլոնա Նուրբեկյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Ոսկե դպրոց» սիթքոմից, հանդիպել է Մոնիկա Բելուչիին: Իր եւ իտալացի դերասանուհու հանդիպման մասին Իլոնան փաստել է Instagram-ում՝ տեղեկացնելով, որ կինոյի աստղին տեսել է Փարիզում:
«Ողջույն Փարիզ: Կանացի իդեալի հետ»,-հրապարակմանը կից գրել է Իլոնան՝ նշելով Մոնիկա Բելուչիին:
Կադրում Մոնիկան դասական ոճում է. որպես վերնահագուստ նա ընտրել է սպիտակ վերնաշապիկ, որի վրայից՝ սեւ ժիլետ եւ սեւ պիջակ: Կերպարը իտալացի գեղեցկուհին համադրել է դասական սեւ տաբատի հետ, եւ լրացրել բաց շագանակագույն պայուսակով:
Իլոնան կրում է սեւ օվերսայզ բաճկոն, որի ներքո երեւում է սպիտակ շապիկի օձիքը: