Վիկտորյա Բեքհեմը ոճային ձեւով է նշել իր 50-ամյակը

16:16   21 ապրիլի, 2024

Վիկտորյա Բեքհեմը ոճային ձեւով է նշել իր 50-ամյակը. Դեւիդ Բեքհեմի կինը Լոնդոնի Մեյֆեր թաղամասի Oswald's շքեղ մասնավոր ակումբում հայտնվել է մինչեւ հատակը հասնող կիսաթափանցիկ կանաչ զգեստով։

IMG_4095.jpeg (100 KB)

IMG_4096.jpeg (102 KB)

Նա նվազագույնի էր հասցրել աքսեսուարները՝ թույլ տալով, որ զգեստն ինքնուրույն «խոսեր»: Վիկտորյան հրաժարվել էր վզնոցից՝ այն փոխարինելով  ադամանդե ապարանջաններով:

IMG_4097.jpeg (103 KB)

Աստղի տարեդարձին մասնակցել է մոտ 100 հյուր, այդ թվում՝ Թոմ Քրուզը, Եվա Լոնգորիան, Գորդոն Ռեմզին, ինչպես նաեւ՝ «Spice Girls» խմբի նրա բոլոր նախկին գործընկերները՝ Էմմա Բանթոնը, Գերի Հորները, Մել Սին եւ Մել Բին։

IMG_4098.jpeg (134 KB)

IMG_4099.jpeg (171 KB)

Բեքհեմները չեն խնայել հյուրասիրությունների վրա, հյուրերին մատուցելով Վիկտորյայի սիրելի գինին՝ 3000 ֆունտ արժողությամբ Chateau Mouton Rothschild-ը, ինչպես նաե 500 ֆունտ արժողությամբ շամպայն:

IMG_4100.jpeg (173 KB)

IMG_4101.jpeg (127 KB)

Ֆուտբոլի լեգենդ Դեւիդը սեւ սմոքինգ էր ընտրել, որով հմայիչ տեսք ուներ՝ այն համադրելով համապատասխան «թիթեռնիկով» եւ սպիտակ վերնաշապիկով:

IMG_4102.jpeg (73 KB)

IMG_4103.jpeg (114 KB)

Նա կնոջ տարեդարձին ժամանել է իրենց 12-ամյա դստեր՝ Հարփերի եւ որդիների՝ Ռոմեոյի, Բրուքլինի եւ Քրուզի հետ։

IMG_4104.jpeg (149 KB)
IMG_4105.jpeg (86 KB)



© NEWS.am STYLE