Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան

16:22   23 ապրիլի, 2024

Այս տարի հայտնի ռեժիսոր Դեւիդ Լինչին հրավիրել էին ստեղծելու ինստալացիա Salone del Mobile կահույքի տոնավաճառի համար՝ մի բան, որը հյուրերին այլ հարթություն կտեղափոխի։

дав.jpg (116 KB)

«Ես հիշեցի, թե ինչպես էի գնացել Լինչին տեսնելու, եւ նրան գտա իր ստուդիայում, որտեղ նախագծում էր կահույքը»,- ասում է համադրող Անտոնիո Մոնդան,-«Ես, իսկապես, հետաքրքրված էի: Ես իմացա, որ նա դրանով է զբաղվում, եւ դա նրա համար շատ ավելին է, քան, պարզապես, հոբբին․ դա մի բան է, ինչին նա հավատում է»:

дав1.jpg (66 KB)

Շուտով Լինչը համաձայնվում է մասնակցել տոնավաճառին, եւ նրա գլխում մի միտք է առաջանում՝ «Մտորումների սենյակը»՝ մի ինստալացիա, որտեղ երկու նույնական տարածքները կարտացոլեն միմյանց եւ նախատեսված են աշխարհի քաոսի մեջ մտորումների համար տեղ ստեղծելու համար։ 

дав2.jpg (52 KB)

Դիզայնում օգտագործված է ընդամենը չորս գույն՝ կարմիր, սեւ, կապույտ եւ ոսկեգույն։ Համադրողը դրանք անվանում է «Լինչյան գույներ», բայց նաեւ զուգահեռներ է անցկացնում տարածության ներկապնակի եւ նկարիչ Ջեյմս Լի Բյարսի ներկապնակի միջեւ:

дав3.jpg (93 KB)

Ինտերիերը թաքնված է հաստ կապույտ վարագույրների հետեւում։ Լինչի կիրքը փայտամշակման եւ կահույքի պատրաստման նկատմամբ ակնհայտ է (թեեւ նա ֆիզիկապես չի պատրաստել այդ իրերը, բայց աշխատել է Միլանի Պիկկոլո թատրոնի արվեստագետների հետ):

дав4.jpg (86 KB)

Նրա տիպիկ աշխատանքին համապատասխան՝ սիմվոլները թաքնված են ամբողջ տարածքում, իսկ տարածությունը լցված է ավելի մեծ նշանակություն ունեցող մոտիվներով՝ ժամացույցներից մինչեւ հայելիներ:

дав5.jpg (124 KB)

Սենյակի կենտրոնում տեղադրված է հսկայական փայտե աթոռ, որի վրա դրված են թուղթ եւ կավիճներ, որպեսզի այցելուները նստեն եւ նկարեն:

дав6.jpg (123 KB)

«Լանդշաֆտները, հետեւաբար նաեւ կահույքը, կենդանանում են Լինչի հետ. դրանք պարզապես ֆոն կամ առարկա չեն: Դրանք ունեն իրենց անհատականությունը»,-հավելում է Մոնդան։



© NEWS.am STYLE