Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար

21:19   23 ապրիլի, 2024

Louis Vuitton-ը բարձրացրել է իր նորագույն հավաքածուի նշաձողը՝ VIA Varsity Jacket-ի միջոցով, որը ֆիզիկական բաճկոնի թվային տարբերակ է․ այն բրենդի 2024 թվականի՝ տղամարդկանց աշուն/ձմեռ ցուցադրության ժամանակ հայտնվել է պոդիումի վրա:

Հավաքածուի այս իրը հատուկ պահված է VIA Treasure Trunk-ի սեփականատերերի համար, եւ այն կարելի է գնել միայն ապրանքանիշի սպասման ցուցակում գրանցվելուց եւ կրիպտոարժույթի պահանջներին համապատասխանելուց հետո:

Թվային այս իրը ներկայացնում է Ֆարելի համալսարանական բաճոկնը, որը վաճառքի կհանվի հաջորդ սեզոնին: Կաշվե այս բաճկոնը, որը ստեղծված է դիզայնի արեւմտյան նորմերին համապատասխան, առանձնանում է եղջերվի կաշվից թավշով, նուրբ թեւքերով եւ ծիածանագույն ճարմանդով՝ VVN գունային գամմայի մեջ:

VIA Varsity Jacket-ը, որը թողարկվել է ընդամենը 200 օրինակով, հասանելի է ապրիլի 22-ից՝ տպավորիչ՝ 8,418 դոլարով:



© NEWS.am STYLE