Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով

23:10   23 ապրիլի, 2024

Ուլտրա-հազվագյուտ Rolex Split-Seconds (Ref. 4113) ժամացույցը Monaco Legend Group-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով:

Այս ժամացույցը, որը թողարկվել է 1942 թվականին, 1940-ականների սկզբին արտադրված 12 նման մոդելներից մեկն է։ Ըստ աճուրդի տան՝ ժամացույցն ի սկզբանե նախատեսված է եղել ավիացիոն օդաչուների համար, սակայն իր տեղը գտել է իտալական ավտոմոբիլային աշխարհում։ Դրանք երբեք չեն ներկայացվել կոմերցիոն վաճառքի եւ, ըստ տեղեկությունների, տրվել են բացառապես որոշ մրցարշավային թիմերի անդամներին: Այսպիսով, այս մոդելը համարվում է ամենահազվագյուտ եւ ամենաթանկ Rolex-ներից մեկը։

ча.jpg (96 KB)

Գոյություն ունի ընդամենը ինը Spit-Seconds, եւ դրանցից շատ քչերն են գերազանց վիճակում: Նախորդ ռեկորդակիրը վաճառվել էր 2016 թվականին` Ժնեւում կայացած Phillips աճուրդում՝ 2,6 միլիոն դոլարով։ 2019 թ-ի աճուրդի ժամանակ մեկ այլ նմուշ վաճառվել էր ավելի, քան 2 միլիոն դոլարով, գրում է Robb Report-ը։



© NEWS.am STYLE