«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)

13:03   24 ապրիլի, 2024

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի դեսպանները՝ «Լադանիվա» խմբի անդամներն, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, գրում է Armenia in Eurovision էջը։ 

439087940_813205880858120_6381809304837071468_n.jpg (45 KB)

Էջում հրապարակված են նաեւ լուսանկարներ, որոնցում խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, պատկերված են հուշահամալիրի ֆոնին, որտեղ ծաղիկներ են տեղադրում անմար կրակի կողքին։

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ 

439220981_813205847524790_5901377534301698986_n.jpg (34 KB)

439124279_813205874191454_1046922472311608813_n.jpg (25 KB)



© NEWS.am STYLE