«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան

16:33   24 ապրիլի, 2024

Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց . «Թուրքին բարեկամ չկարծեք. նրանք սեղան կնստեն ձեզ հետ , բայց կչարախոսեն, ձեռքը Ղուրանին դրած կերդվեն ու կխաբեն, կհավատացնեն, որ բարեկամ են, պահի տակի շահի համար, բայց դանակով մեջքից կհարվածեն» ... Հիշում է Ժաննա Բուտուլյանը: Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ դերասանուհին կիսվել է իր մտքերով:

«Գիտեմ՝ շատերն այս տողերի մեջ գտան իրենց հարեւանին, նախկին ընկերոջը կամ բարեկամին, ինքս էլ հին ու նոր շատ դեմքեր մտաբերեցի, բայց... եկեք լավը զարգացնենք  մեր մեջ, ամեն անգամ յուրաքանչյուրս չարախոսելու ու խոչընդոտելու ցանկությունը սպանենք մեր մեջ, լինենք շնորհակալ եւ միասնական ... Ու հիշենք, որ երբեք չի լինելու ուրիշ թուրք, նրանք միշտ էլ հավատարիմ են մնալու մեզ վերացնելու իրենց պապերի նպատակին...»:



© NEWS.am STYLE