«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան

15:04   24 ապրիլի, 2024

Լիբանանահայ աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ինստագամյան իր էջում անգլերեն գրառմամբ մեջբերել է Սայաթ Նովային։ 

«Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,-դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от KRIKOR JABOTIAN (@krikorjabotian)

Դիզայները հավելել է՝ «Երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք մոտ ենք պահում այս խոսքերը՝ խոստանալով երբեք չմոռանալ պատմության դասերը»:

NEWS.am STYLE«ArmenՅԱՆs» խորագրում, անդրադառնալով իր նախնիների պատմությանը, Ջաբոտյանը նշել էր

«1915 թ-ի Հայոց ցեղասպանության ժամանակ իմ մեծ պապը ստիպված եղավ լքել Սիսն ու տեղափոխվել Բեյրութ՝ Կարանտինա: Այնտեղ նա հանդիպեց իմ մեծ տատին: Նա շատ ինքնուրույն մարդ էր, եւ ինչպես շատ հայ ներգաղթյալներ, կարողացավ ոտքի կանգնել: Իմ ազգանվան իրական գրելաձեւը Չափոթյան է, բայց Լիբանանում այն գրանցել են Ջաբոտյան․․․»։



© NEWS.am STYLE