«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն

21:30   24 ապրիլի, 2024

Ամերիկահայ դերասանուհի, պրոդյուսեր Դիանա Մեդիսոնը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից ներկայացրել է իր նախնիների պատմությունը՝ շեշտելով ցեղասպանությունը չմոռանալու ու դատապարտելու կարեւորության մասին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diana Madison (@dianamadison)

«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախատատերն ու նախապապերը: Իմ մեծ պապիկներին գտել են անապատում․ նրանք մեծացել են ամերիկյան որբանոցում: Ներկայիս Հայաստանում ընթացող ճգնաժամերով պայմանավորված եւ ցեղասպանության իրագործողների կողմից պատերազմի անմիջական սպառնալիքների ներքո հիմա, ավելի, քան երբեւէ, կարեւոր է կիսվել մեր պատմություններով: Այն օրը, երբ մենք կդադարենք մարդկանց պատմել 1915 թվականին տեղի ունեցածի մասին, հիմա նաեւ՝ 2020-ին ու 2023-ին կատարվածների մասին, թշնամին կհաղթի: Այս կյանքում իմ նպատակն է շարունակել ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթը:

«Նրանք փորձեցին թաղել մեզ, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք տալիս»: Շարունակեք կիսվել մեր պատմություններով:

Աղոթում եմ Հայաստանի համար»,-գրել է Մեդիսոնը։ 



© NEWS.am STYLE