«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան

23:13   24 ապրիլի, 2024

Բրիտանահայ երաժիշտ, կատակերգու Գեւ Օրկյանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ինստագրամյան իր էջում գրել է։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Շատերը կցանկանային, որ մենք ընդունենք, որ դա իրականում տեղի չի ունեցել, բայց եղել է: Իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ցեղասպանությանը։ Ես այստեղ եմ ձեզ ասելու, որ որոշ ուժեր փորձում են ջնջել ցեղասպանության ողջ գոյությունը մեր պատմությունից։ Սա երբեք տեղի չի ունենա: «Նրանք, ովքեր մոռանում են անցյալը, անպայման կկրկնեն այն»․ արթնացիր, աշխարհ: Մերոնք արդեն արել են»:

Նրա գրառումն ուղեկցվում է հրապարակմամբ, որի վրա ասվում է․ «Ես Հայոց ցեղասպանությունից փրկվածի սերունդն եմ»։ 



© NEWS.am STYLE