Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները

10:11   25 ապրիլի, 2024

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, պսակադրությունից 2 տարի անց, օրինականացրել են հարաբերությունները։ Այս մասին Եվան հայտնել է ինստագրամյան հրապարակման միջոցով։  

«Մենք 2 տարվա մեր համատեղ կյանքից հետո դարձանք օրինական ամուսիններ: Ճիշտ է՝ ամուսնացել էինք եկեղեցով, բայց ըստ ԱՄՆ- ի օրենքի՝ չէինք կարող զագսավորվել Հայաստանում: Կարող եք շնորհավորել մեզ»,-գրել է դերասանուհին։

Եվայի հրապարակած կադրերում ինքն ու ամուսինը Ֆլորիդայում են, որտեղ էլ գրանցել են իրենց ամուսնությունը։ Եվան արարողության համար ընտրել էր համարձակ պրինտով սեւ ու սպիտակ զգեստ, որի վրա պատկերված է կանացի մարմին։ Զգեստը նա համադրել է նուրբ բարձրակրունկներով եւ արեւային ակնոցով։ 



© NEWS.am STYLE