Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար

10:40   25 ապրիլի, 2024

Նախկին սուպերմոդել Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար:

Նրա խոսքով՝ իր որդուն՝ Ֆինին, որի 18-ամյակը լրացել է փետրվարին, բուլլինգի են ենթարկել դպրոցի բասկետբոլի դաշտում՝ օգտագործելով իր մերկ լուսանկարները:

«Ես զարմացած էի, որ դա ավելի շուտ տեղի չէր ունեցել»,-Harper's Bazaar-ին ասել է նա: «Բայց, միեւնույն ժամանակ, ես մտածում եմ, որ սա շատ կոպիտ քայլ է:

Իրավիճակը վատթարացել եւ ավելի մասշտաբային է դարձել Թարլինգթոնի համար, երբ թեմային ներգրավվել է նաեւ դպրոցը: «Այն, ինչ ուզում էի, անհետանալն էր»,-խոստովանել է Թարլինգթոնը,-«Ես ոչ մի բանից չեմ ամաչում։ Ափսոսանքը ժամանակի վատնում է»:

90-ականների ամենանշանավոր սուպերմոդելներից մեկը՝ մոդելային կարիերան թողել է 26 տարեկանում՝ կենտրոնանալով Նյու Յորքի համալսարանում իր կրթության վրա: Երբ նա ձեռք է բերել բակալավրի աստիճան, մոդելավորումը դարձել է ավելի քիչ առաջնահերթություն: 39 տարեկանում Թարլինգթոնը մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում։



© NEWS.am STYLE