Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում

14:36   25 ապրիլի, 2024

Իրինա Շեյքը NFL-ի աստղ Թոմ Բրեդիի հետ անհաջող սիրավեպից հետո նոր տղամարդ է փնտրում, հայտնում է Page Six-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նրա խոսքով՝ մոդելին հայտնի, գեղեցիկ ու հարուստ տղամարդ է պետք, իսկ որոնողական շրջանակը զգալիորեն նեղացել է։ «Քանի՞սը կան։ Հի՞նգը, տա՞սը»:

Աղբյուրը ենթադրում է, որ հավանական թեկնածուներից մեկը կարող է լինել Թոմ Քրուզը, ով վերջերս է բաժանվել ռուս ընկերուհուց՝ Էլսինա Խայրովայից:

Շեյքին ու Բրեդիին առաջին անգամ միասին նկատել էին անցած տարվա օգոստոսին։ Նրանց վերջին անգամ միասին տեսել են հունվարի կեսերին՝ Նյու Յորքի Fouquet's ռեստորանում։

Սակայն նրանց հարաբերությունները վատթարացել էին դեռեւս անցյալ աշնան սկզբին։



© NEWS.am STYLE