Ջազի միջազգային օրը՝ Երեւանում

15:05   25 ապրիլի, 2024

Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը՝ ժամը 16:00-22:30-ը, Գաֆէսճեան քանդակների պուրակում (Կասկադ համալիր) տեղի կունենա ջազային համերգ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Միջոցառման շրջանակում ելույթ կունենան մի շարք խմբեր եւ կատարողներ, այդ թվում՝ Jazz For Kids-ը, «Արցախ ջազ» բենդը, Սոնա Գյուլխասյանը եւ Ռաֆայել Պետրոսյանը, «Արմ.Սթրոնգ դիքսի» խումբը, Արցախի պետական ջազ նվագախումբը եւ «Դիալոգ»-ը, «Երեւան քոլինգը», Վահագն Հայրապետյանը եւ The Armenian Colors Quartet-ը, Լեւոն Մալխասյան տրիոն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտո Թունջբոյաջյանը եւ «Արմենիան Նեյվի Բենդ»-ը:



© NEWS.am STYLE