Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին

12:20   26 ապրիլի, 2024

Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում շարունակվող խոսակցություններին։ Զույգը հայտնվել է շշուկների կենտրոնում, որոնք այս ամսվա սկզբին հրահրել է կատակերգու Դենիել Թոշը:

Սակայն մի քանի աղբյուրներ հերքել են լուրերը։ «Քայլին հղի չէ»,-Us Weekly-ին ասել են ինսայդերները:

Աղբյուրները նաեւ հաստատել են, որ, չնայած նրանց բաժանման մասին լուրերին, Քայլին եւ Թիմոթին «դեռ հանդիպում են» եւ հեռահար կերպով պահպանում են իրենց հարաբերությունները:

«Քայլին եւ Թիմոթին կապի մեջ են եղել, երբ դերասանը նկարահանվում էր Մանհեթենում, եւ դեռ միասին են»,-ասել է ինսայդերը:

Քայլին իր երեխաների հետ այժմ ապրում է Կալիֆորնիայում, մինչդեռ Թիմոթին Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում զբաղված է Բոբ Դիլանի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումներով։

Քայլին եւ Թիմոթին առաջին անգամ հանդիպել են 2023 թվականի ապրիլին:



© NEWS.am STYLE