Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը

14:11   26 ապրիլի, 2024

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը վերջինի՝ քրիստոնեական դպրոց բացելուց երկու տարի անց։

2022-ի վերջին Քանյեն հիմնեց Դոնդա ակադեմիան՝ կրոնական մասնավոր դպրոցը, որը կրում է իր հանգուցյալ մոր անունը, ով մահացել է 2007-ին։

Վերջերս Քանյեն բանակցություններ է վարում Սթորմի Դենիելսի նախկին ամուսնու հետ՝ Yeezy Porn ստուդիա բացելու շուրջ։

Ջիմմին իր ուշ երեկոյան թոք-շոուի բացման խոսքում քննադատել է Քանյեի ծրագրերը:

Նա հեգնանքով նշել է, որ Yeezy Porn-ը «հաջորդ տրամաբանական քայլն էր քրիստոնեական մասնավոր դպրոց բացելուց հետո»: «Ահա թե ինչ է նշանակում բիզնեսի հանճար: Նա որոշեց. «Գիտե՞ք, թե ինչը կարող է օգտակար լինել ինտերնետում: Մի քիչ պոռնոն»»:

Քանյեի ներկայացուցիչը պատմել է TMZ-ին, որ ռեփ աստղը ցանկանում է մեծահասակների ժամանցի բաժին ավելացնել իր Yeezy կայսրությանը, որը հնարավոր է՝ թողարկվի այս ամառ:

Ասում են, որ նա կապի մեջ է մեծահասակների համար ֆիլմերի պրոդյուսեր Մայք Մոզի հետ՝ հույս ունենալով, որ Մայքը կստանձնի իր ստուդիայի ղեկավարման աշխատանքները:



© NEWS.am STYLE