Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է

15:19   26 ապրիլի, 2024

Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է։ Նախօրեին սուպերմոդելը մեքենայով երթեւեկում էր Ֆլորիդայի Սուրֆսայդ քաղաքում, երբ ոստիկանները նրան կանգնեցրել են՝ անկանոն վարելու պատճառով: Սպան, ով կանգնեցրել է մոդելին, բաց է թողել նրան առանց խախտումն արձանագրելու, սակայն Fox News Digital-ի կողմից ձեռք բերված կադրերը ցույց են տալիս, որ Ժիզելն արտասվել է:

«Ես, պարզապես, փորձում էի հեռու մնալ այդ տղաներից»,-ասել է Բունդխենը սպային՝ նկատի ունենալով նրան հետեւող պապարացիներին: Սպան խոստովանել է, որ գիտի, թե ով է նա եւ հասկանում է իրավիճակը, բայց ասել է, որ ոչինչ չի կարող անել նրան այդ հարցում օգնելու համար:

«Այո, բայց նա, կարծես, հետապնդում է ինձ»,-ասել է մոդելը: Բունդխենին հայտնել են, որ նա պետք է հաշվետվություն ներկայացնի Մայամի Բիչի ոստիկանություն, քանի որ հենց այնտեղ է լուսանկարիչը սկսել հետապնդել նրան: Սպան ներողություն է խնդրել, որ չի կարողանում ավելին անել, որից հետո Բունդխենը սկսել է լաց լինել։ «Ես այնքան հոգնած եմ»,-նշել է նա,-«Ուր էլ գնում եմ, այս անիծված տղաները հետապնդում են ինձ: Ինձ ոչ ոք չի պաշտպանում։ Ես ոչինչ չեմ կարողանում անել: Ես, պարզապես, ուզում եմ ապրել իմ կյանքով»:

«Ես չեմ կարող խանգարել նրանց անել իրենց աշխատանքը, ինչը լուսանկարելն է»,-պատասխանել է սպան:

Նա նաեւ հարցրել է՝ կարո՞ղ է, արդյոք, որեւէ այլ բանով օգնել մոդելին, վերջինն ասել է՝ «ոչ» եւ շնորհակալություն է հայտնել նրան:



© NEWS.am STYLE