Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին

19:23   26 ապրիլի, 2024

Շքեղ գրիչներ արտադրող իտալական Montegrappa-ն ներկայացրել է նոր՝ սահմանափակ քանակով գրիչներ, որոնք հարգանքի տուրք են մատուցում ամենահայտնի ֆիլմերից մեկին՝ «Ֆրանկենշտեյնին»:

Frankenstein L.E. գրիչը պատրաստված է հնաոճ նյութերից եւ ընդգծում է ընկերության՝ ինժեներական եւ թատերական արտադրությունը համատեղելու անզուգական կարողությունը:

Արույրե կորպուսում օգտագործված է հատուկ մոմի ձուլում՝ վերստեղծելու դիզայնի տարրերը, որոնցից են գամերը եւ կարերը:

Զույգ էլեկտրոդները ակտիվացնում են կափարիչի բացման մեխանիզմը՝ ցուցադրելով 18 կարատանոց ոսկյա ծայրը, որը փորագրված է Ֆրանկենշտեյնի դեմքով։ Բացի այդ, գրելու գործիքը հագեցած է գիրոսկոպիկ մեխանիզմով եւ հնաոճ տեսախցիկով, որի մեջ կարելի է տեսնել Ֆրանկենշտեյնի հրեշին։

Փետրավոր գրիչը լրացված է Montegrappa-ի Power-Push լիցքավորման մեխանիզմով եւ տրվում է կանաչ թանաքի շշով: Յուրաքանչյուր գրիչ ունի արտադրանքի մասին տեղեկություն եւ հատուկ պարագաներ, որոնք հիշեցնում են Ֆրանկենշտեյնի լաբորատորիան:

Գնդիկավոր գրիչը հասանելի է 8795 եվրոյով, իսկ փետրավորը՝ 9495 եվրոյով:



© NEWS.am STYLE