Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել

20:15   26 ապրիլի, 2024

Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել։

Բիզնես մագնատ Ջոն Ջեյքոբ Աստորը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր: Նա նավ է նստել 1912 թվականին, եւ վերջին անգամ նրան տեսել էին կամրջի վրա ծխելիս՝ նախքան նավի խորտակվելը, հայտնում է Telegraph-ը։

47-ամյա տղամարդը սուզվել է՝ տեսնելով հղի կնոջը՝ Մադլենին, փրկարար նավակում։ Աստորի մարմինը հայտնաբերվել է Ատլանտյան օվկիանոսում՝ յոթ օր անց: Ավելի ուշ նրան ճանաչել են JJA-ի սկզբնատառերով, որոնք ասեղնագործված էին նրա բաճկոնի ծայրին:

Նրա դիակի վրա հայտնաբերվել է նրա Waltham գրպանի ժամացույցը, որի վրա եւս փորագրված էր՝ J.J.A.:

Ժամացույցը՝ նրա 55 միլիոն ֆունտ ստեռլինգ (այսօր 7 միլիարդ ֆունտ ստեռլինգ) կարողության հետ միասին բաժին է ընկել նրա 20-ամյա որդուն՝ Վինսենթին:

Ավելի ուշ Վինսենթ Աստորը վերականգնել եւ վերանորոգել է այն ու կրել մինչեւ 1935 թվականը, այնուհետեւ այն նվիրել է իր սանիկ Ուիլյամ Դոբինին։ Դոբինի հայրն Աստորի գործադիր քարտուղարն էր եւ նույնպես մտերիմ էր Վինսենթի հետ։

Ոսկե ժամացույցը 1990-ականներին Դոբին ընտանիքից գնել է «Տիտանիկի» հուշանվերների մասնավոր կոլեկցիոները: Այժմ այն վաճառվում է Հենրի Օլդրիջի՝ «Տիտանիկին» նվիրված աճուրդում։ Ժամացույցը գնահատվում է 100.000- 150.000 ֆունտ ստեռլինգ:



© NEWS.am STYLE