Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները

21:16   26 ապրիլի, 2024

Դուբայի ճարտարապետական ​​հրաշալիքներից երկուսը` Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը, Instagram-ում աշխարհի ամենահայտնի հյուրանոցներն են:

Dubai Tours and Ticket-ի կողմից հրապարակված հարցման մեջ, որն ուսումնասիրել է աշխարհի 80 հյուրանոցներ, Burj Al Arab-ը զբաղեցրել է առաջին տեղը՝ հայտնվելով Instagram-ի ավելի քան 2,5 միլիոն գրառումներում:

Հետազոտությունը ուսումնասիրել է յուրաքանչյուր հյուրանոցի անունը պարունակող հեշթեգների եւ գեոտեգերի քանակը՝ բացահայտելով սոցիալական մեդիայի ակտիվության ամենաբարձր մակարդակ ունեցող լավագույն 10 հյուրանոցները:

Burj Al Arab-ն իր առանձնահատուկ առագաստաձեւ ճակատով եւ տեխնածին հիասքանչ կղզով խորհրդանշական տեսարժան վայր է Դուբայի երկնքում: Շքեղ հյուրանոցն առաջարկում է բազմաթիվ հիանալի լուսանկարչական հնարավորություններ՝ հիասքանչ ծովի տեսարանով եւ շունչը կտրող ինտերիերով:

Դուբայի մեկ այլ հայտնի հյուրանոց՝ Atlantis, The Palm-ը, զբաղեցրել է ցուցակի երկրորդ տեղը: Այս 5 աստղանի հանգստավայրը, որը հայտնվել է Instagram-ի մոտավորապես 673,000 գրառումներում, հայտնի է իր շքեղ վարդագույն շենքով, որը գտնվում է գեղատեսիլ Palm Jumeirah-ի վրա։

Ստորեւ ներկայացված է աշխարհի տասը ամենաինստագրամյան հյուրանոցների ամբողջական ցանկը.

Burj Al Arab, Դուբայ – 2,5 միլիոն գրառում Instagram-ում:

Atlantis, The Palm, Դուբայ – 673,000 գրառում

Soneva Jani, Մալդիվներ – 423,000 գրառում

Villa d’Este, Կոմո լիճ, Իտալիա – 201,000 գրառում

«Բելաջիո», Լաս Վեգաս, ԱՄՆ – 187,000 գրառում:

Beverly Hills Hotel, Կալիֆորնիա, ԱՄՆ – 143,000 գրառում:

Giraffe Manor, Քենիա - 117,000 գրառում:

Ritz, Փարիզ, Ֆրանսիա – 97,100 գրառում

Marina Bay Sands, Սինգապուր – 96,900 գրառում

Claridge's, Լոնդոն, Մեծ Բրիտանիա – 84,300 գրառում



© NEWS.am STYLE