Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»

12:10   27 ապրիլի, 2024

Քիմ Քարդաշյանը նեղված է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքից, որն ուղղված է իրեն, եւ, ակնհայտորեն, նման բան չէր սպասում:

Թեյլորի նոր ալբոմը՝ The Tortured Poets Department-ը, որը թողարկվել է անցյալ շաբաթ, ներառում է ոչ այնքան գեղեցիկ երգ Քիմի մասին, որը թարմացնում է նրանց ութ տարվա թշնամությունը։

ThankK you aiMee երգը դարձել է երկար սպասված ալբոմի ամենաքննարկվող թրեքերից մեկը։

«Քիմը երջանիկ չէ, բայց չի ցանկանում կրակի վրա յուղ լցնել»,-US Weekly-ին ասել է աղբյուրը:

Ենթադրվում է, որ Թեյլորն անդրադարձել է Քիմի եւ նրա նախկին ամուսնու՝ 46-ամյա Քանյե Ուեսթի հետ իր երկարատեւ կոնֆլիկտին:

Ինսայդերն ասում է, որ Քիմը «չէր պատկերացնի, որ ինքն այս պատմության մի մասն է լինելու»: Չնայած դրան, աղբյուրը նշել է, որ Skims-ի հիմնադիրը «կարծում էր, որ դա ինչ-որ պահի կարող էր տեղի ունենալ՝ իմանալով, թե ինչպես է Թեյլորը գրում իր երաժշտությունը»:

34-ամյա Թեյլորը ճանաչված մարդկանց հետ իր նախկին հարաբերությունների մասին էլի է երգեր գրել։

Թեեւ նա, սովորաբար, ոչ մեկին անունով չի նշում, տվյալ երգի վերնագրից պարզ է դառնում, որ նա խոսում է Քիմի մասին։

Թեյլորի երգն արդեն մեծ ազդեցություն է ունեցել Քիմի վրա, քանի որ թողարկվելուց հետո նա Instagram-ում կորցրել է ավելի քան 100,000 հետեւորդ։



© NEWS.am STYLE