2014-ի գարնան նորաձեւ կոշիկները

17:13   10 հունվարի, 2014

Կանացի կոշիկը երբեք շատ չի լինում, ուստի առաջարկում ենք արդեն այսօրվանից սկսած ծանոթանալ առաջիկա գարնան նորաձեւ միտումներին եւ նոր կոշիկներով պատրաստվել տաք սեզոնին:

Գարնան համար դիզայներներն առաջարկում են ոչ ստանդարտ կրունկներով կոշիկներ: Գերիշխում է տղամարդկային ոճը: Ընդ որում՝ հարմարավետության եւ գեղեցկության մասին, կարծես, մոռացել են:

Գարնանը եւ ամռանը «վիետնամուհի» կոչվող կոշիկները, որոնք մեզ մոտ առավել հայտնի են որպես «մատով կոշիկներ», «կբարձրանան» կրունկների վրա:

Նորաձեւ կլինի նաեւ պլատֆորմի եւ կրունկի համադրությունը:

Տղամարդու կոշիկի ոճն այս գարնանը կներթափանցի կանանց նորաձեւություն:

Եվ, վերջապես, սեզոնին կշարունակեն արդիական մնալ սուր քիթն ու բարակ կրունկը:

 



© NEWS.am STYLE