Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը

22:31   1 մայիսի, 2024

«Միսս Աշխարհ 2021» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Միրնա Բզդիգյանն Instagram-ում հաճախ շատ ակտիվ չէ, բայց նա իր պասիվությունը որոշել է «կոտրել» նոր ֆոտոշարքով: Միրնան սոցիալական ցանցում կիսվել է «սթրիթ սթայլ» ոճի կադրերով, որոնցում ցուցադրել է հագնվելու իր էսթետիկան:

photo-output.jpeg (1.53 MB)

Բարձրահասակ գեղեցկուհին իր հարթ որովայնն ընդգծել է մարմինը կիպ ընդգրկող երկար սեւ զգեստով, որը համադրել է վառ կանաչ փոքրիկ պայուսակով: Իր՝ առանց այն էլ սլացիկ հասակին Միրնան լրացուցիչ սանտիմետրեր չի ավելացրել՝ կերպարն ամբողջացնելով սպիտակ սպորտային կոշիկներով ու գուլպաներով:

photo-output-1.jpeg (1.29 MB)

Կերպարին լրացուցիչ ոճայնություն են հաղորդում երկար թեւքի վրա ամրացված ժամացույցը, մատանիները, արեւային մուգ ակնոցն ու պարանոցը զարդարող՝ սրտաձեւ կախազարդով շղթան:

photo-output-2.jpeg (1.22 MB)

«Այո, համաձայն եմ, չափազանց շատ ստացվեցին լուսանկարները»,-հրապարակմանը կից գրել է մոդելը:



© NEWS.am STYLE