20:18 2 մայիսի, 2024Միայնակ ամերիկացին, ով հուսահատ սեր է փնտրում, որոշել է շաբաթական 400 դոլար արժողությամբ հսկայական գովազդային վահանակ տեղադրել՝ ամուսնանալու հույսով, հայտնում է NYP-ն։
70-ամյա Ալ Գիլբերտիի գովազդային վահանակի վրա նշվում է զուգընկեր գտնելու իր ցանկության մասին: Նա արդեն հաջողություն է գրանցել. Ալը ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ստացել է ավելի քան 400 զանգ եւ 50 էլ. նամակ։
Վահանակի վրա պատկերված է Ալի լուսանկարը, ինչպես նաեւ կա տեքստ, որում ասվում է. «Միայնակ տղամարդը կարող է տեղափոխվել Սուիթուոթեր», որին հաջորդում է՝ «Փնտրում եմ ամուսնություն եւ լավ ժամանց կարաոկեում»:
Նա ասում է, որ զանգերի մեծ մասը եղել են այն մարդկանցից, ում գրավում են իր փողերը, բայց հույս ունի, որ շուտով կգտնի իր միակին: Նրա երեք անփոփոխ պահանջներն են հավատարմությունը, ազնվությունը եւ անկեղծությունը, եւ նա ասում է, որ ճիշտ մարդու համար պատրաստ է տեղափոխվել ԱՄՆ-ում եւ, նույնիսկ, Եվրոպայում ցանկացած վայր:
«Ես կենսաթոշակային եկամուտ ունեմ, լավ մարզավիճակում եմ, իմ տարիքից ավելի երիտասարդ տեսք ունեմ եւ բաց եմ հարաբերությունների համար: Շատ տարեց մարդիկ ունեն սահմանափակ հայացքներ, բայց ես այդպիսին չեմ... Կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ կերպ միայնակ են: Եթե չկա մեկը, ում հետ անընդհատ շփվում ես, ուրեմն դու միայնակ ես»։