Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ

11:15   3 մայիսի, 2024

Բրիթնի Սփիրսը, կարծես, դժվար ժամանակներ է ապրում. Նրա հոգեկան վիճակը անհանգստություն է առաջացրել, երբ համացանցում հայտնվել են նրա լուսանկարները, որոնք արվել են Chateau Marmont հյուրանոցում: Դրանցում պատկերված է ոտաբոբիկ, կիսամերկ Բրիթնին, որը փաթաթված է վերմակով,

եւ նրան ուղեկցում են շտապօգնության աշխատակիցները։

IMG_4456.jpeg (122 KB)

42-ամյա Սփիրսը ներքնազգեստով է՝ բարձը սեղմած կրծքին, եւ վշտացած տեսք ունի: Նա շրջապատված է անվտանգության աշխատակիցներով, նրա կողքին է նաեւ Փոլ Ռիչարդ Սոլիզը: Ենթադրվում է, որ զույգը բուռն վիճաբանություն է ունեցել, եւ որ Բրիթնիի նկարագրությանը համապատասխանող մի կին «հալածում եւ սպառնում էր հյուրանոցի անձնակազմին եւ հյուրերին»։

IMG_4457.jpeg (133 KB)

Սփիրսը նաեւ անհանգստացնող հաղորդագրություն է հրապարակել Instagram-ում՝ պնդելով, որ լուսանկարներում պատկերված են իր «նմանակները», եւ որ ինքն «ամեն օր ավելի է ուժեղանում»։

«Լուսանկարների մեծ մասում իմ նմանակներն են, եւ ես կարծում եմ, որ շատերը դա գիտեն: Կուզենայի, որ մարդիկ հարգանքով հասկանային, որ ես ամեն օր ուժեղանում եմ: Ճշմարտությունը դաժան բան է, կարո՞ղ է ինչ-որ մեկը ինձ սովորեցնել ստել»:

IMG_4458.jpeg (69 KB)

Աստղը ջնջել է այս գրառումը եւ այն փոխարինել նմանատիպ հայտարարությամբ։ «Ուղղակի որպեսզի մարդիկ իմանան… լուրը կեղծ է: Երեկ երեկոյան ես ոտքս էի ոլորել, եւ բուժաշխատողներն ապօրինաբար հայտնվել էին իմ դռան մոտ... Նրանք չեն մտել իմ սենյակ, բայց ես ինձ լրիվ ուժասպառ էի զգում: Ես տեղափոխվում եմ Բոստոն»:

LAFD-ի ներկայացուցիչ Բրայան Համֆրին DailyMail.com-ին ասել է. «Ժամը 24:42-ին 911-ին զանգ է ստացվել, որում ասվում էր, որ հասուն կին է վիրավորվել:

«Շտապօգնությունը ժամանել է գիշերվա ժամը մեկին. կարող եմ հաստատել, որ ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել ժամը 01:17-ին: Ոստիկանություն չի կանչվել»։

TMZ-ը հայտնում է, որ Սփիրսը հյուրանոց է ժամանել չորեքշաբթի ուշ երեկոյան, իսկ ոստիկանություն կանչել էին երգչուհու նկարագրությանը համապատասխանող կնոջ հետ «անհանգստությունից» հետո, որը, ըստ տեղեկությունների, «հալածում եւ սպառնում էր հյուրանոցի անձնակազմին եւ հյուրերին»: Ներկա սպաները ոչինչ չեն գտել եւ հեռացել են։



© NEWS.am STYLE