Իրինա Շեյքը՝ Beach Bunny-ի բաց ֆոտոսեսիայում

11:36   10 հունվարի, 2014

Ռուսաստանի ամենասեքսուալ կին Իրինա Շեյքը եւս մեկ անգամ նկարահանվել է Beach Bunny Swimwear կատալոգի համար: Սա Իրինայի լուսանկարների երկրորդ մասն է ընկերության գարուն-ամառ 2014-ի գովազդային արշավի համար: Ֆոտոսեսիայի առաջին մասն Իրինայի երկրպագուները մեծ ոգեւորությամբ էին ընդունել:

Ռուսական սուպերմոդելն ապրանքանիշի գովազդային արշավին մասնակցում է անցյալ տարվանից:

Շեյքը սեքսուալ բիկինիով, բազմագույն պարեոյով եւ մոնոկինիով կեցվածք է ընդունում: Հատկանշական է, որ ամբողջ հավաքածուն Իրինան է ստեղծել:

Ավելի վաղ, տղամարդկանց ճանաչված Maxim ամսագիրը հրապարակել էր Ռուսաստանի 2013 թվականի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակը: Ըստ ժյուրիի, ամենագայթակղիչն Իրինա Շեյքն էր, ով նախորդ տարի 6-րդ հորիզոնականում էր: 2012 թվականին աղյուսակը գլխավորում էր երգչուհի Վերա Բրեժնեւան, ով 2013-ին երկրորդ հորիզոնականում է հայտնվել:



© NEWS.am STYLE