15:00 8 մայիսի, 2024«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Instagram-ում հրապարակում է արել, որում ջութակով կատարում է Հայաստանի այս տարվա մրցութային երգից մի հատված։ Երգիչը նշել է, որ այն իր ֆավորիտներից է։
««Ժակո»-ն «Եվրատեսիլ 2024»-ի հաղթողի իմ ֆավորիտներից է»,-տեսանյութին կից գրել է 37-ամյա երգիչը, որը 2009 թ-ի մրցույթում Նորվեգիան ներկայացրել էր «Fairytale» երգով ու նվաճել հաղթական տիտղոսը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ռիբակի հրապարակումը մեծ ոգեւորություն է առաջացրել մրցույթի հայ երկրպագուների շրջանակում, ովքեր շնորհակալություն են հայտնել արտիստին Հայաստանի ներկայացուցիչներին աջակցելու համար։
Երեկ՝ մայիսի 7-ին, Մալմյոյում կայացավ «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որից հետո 10 երկիր ստացավ եզրափակչին մասնակցելու ուղեգիր։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ 8-րդ համարի ներքո։ Եզրափակիչ համերգը նախատեսված է մայիսի 11-ին։