17:13 8 մայիսի, 2024Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի՝ Ռուսաստանում ելույթ ունենալու հնարավորությունն իսկապես քննարկվում է։ Սակայն հունիսի 8-ին «Լուժնիկիում» համերգի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այս պահին պայմանագիր չի կնքվել, NSN-ին ասել է Ռուսաստանում համաշխարհային աստղերի համերգները կազմակերպող PMI կորպորացիայի ղեկավար Եվգենի Ֆինքելշտեյնը։
Նման մասշտաբային միջոցառման կազմակերպումը հսկայական ժամանակ է պահանջում, ուստի այն փաստը, որ այս պահին «Լուժնիկիի» հետ պայմանագիր չկա, հերքում է հունիսի 8-ին կայանալիք համերգի հավանականությունը, պարզաբանել է փորձագետը։ Նա նաեւ հիշեցրել է, որ այդ օրը Macan-ը պետք է ելույթ ունենա «Սպարտակ» մարզադաշտում, եւ շատ դժվար կլիներ մեկ օրում նման երկու խոշոր միջոցառում անցկացնելը։
«Ես, իսկապես, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դա կազմակերպել, երբ ոչ կազմակերպիչները, ոչ էլ վայրը տեղյակ չեն դրա մասին»,-ընդգծել է Ֆինկելշտեյնը:
Միեւնույն ժամանակ, նա չի հերքել Քանյե Ուեսթի՝ Ռուսաստանում ելույթ ունենալու բուն հնարավորությունը՝ ընդգծելով, որ նման ծրագրեր վաղուց են եղել, նշում է Gazeta-ն։
«Գիտեմ, որ Քանյե Ուեսթի ելույթը քննարկվում է, մենք նույնպես բանակցություններ ենք վարում այս նախագծի շուրջ»,-նշել է նա։
Ռեփերի Ռուսաստան գալը շատ համաշխարհային աստղերի համար ճանապարհ կբացի երկիր, կարծում է Ֆինքելշտեյնը։ Այսօր, նրա կարծիքով, նույնիսկ համաշխարհային աստղերը, ովքեր ցանկանում են գալ Ռուսաստան, չեն համարձակվում դա անել՝ սոցիալական ցանցերում ատելության պատճառով։