10:22 9 մայիսի, 2024Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել:
«Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
Այնուհետեւ տեսախցիկը շարժվում է դեպի Քլոե Քարդաշյանը, Քայլի Ջենները եւ Քենդալ Ջենները: Քլոեն հուսահատ տեսք ունի, իսկ Քենդալը վազում է մխիթարելու իր արցունքոտ կրտսեր քրոջը:
Առաջին թիզերում չեն բացահայտվել լրացուցիչ մանրամասներ, ինչը նշանակում է, որ մինչեւ այն եթերով չհեռարձակվի հեռուստադիտողները չեն իմանա, թե կոնկրետ ինչ ուռուցք է հայտնաբերվել, եւ արդյոք այն չարորա՞կ է, թե՞ ոչ: Ռեալիթի շոուի հինգերորդ սեզոնը Hulu-ով կցուցադրվի մայիսի 23-ին: